Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։18

Ա. Լոպուխին

«Արևելյան եզրագիծը թող լինի Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. հյուսիսային եզրագծից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան եզրագիծը»։ [18] (Սինոդական թարգ․)
   

    Բառացիորեն` «Եվ արևելյան եզրագիծը Ավրանի և Դամասկոսի (մի կողմից) և Գաղաադի միջև («miben») գտնվող [տարածքից], և Իսրայելի երկրի (մյուս կողմից) ու Հորդանանի միջև սահմանից (նշվում է, որ դա հյուսիսային եզրագիծն է) դեպի արևելյան ծով (Մեռյալ ծով, հմմտ. Հովել 2:20, Զաք. 14:8) առանձնացրեք («tamodu»), և սա արևելյան եզրագիծն է»: Այսպիսով, արևելյան սահմանը, սկսած հյուսիսային սահմանի արևելյան եզրագծից, անցնում էր Հորդանանի երկայնքով մինչև Մեռյալ ծով՝ դրանով իսկ ամբողջ Անդրհորդանանի շրջանը «դուրս թողնելով» ապագա Սուրբ Երկրի սահմաններից...Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «Հորդանանը բաժանում է (կազմում է սահմանը – «gevul») դեպի ծովը` դեպի արևելքի արմավենիները» («epi hn - qalassan, thn proV anatolaV FoinikwnoV» - դեպի այն ծովը, որը գտնվում է Ֆինիկոն քաղաքից դեպի արևելք): Հերոնիմոս Երանելու կարծիքով` Յոթանասնից թարգմանությունը «tamodu» բառը տարընթերցել է որպես «tamarot» (արմավենիներ»): Եթե այս տարընթերցումը ճիշտ է, ապա նախնական տեքստի այս հատվածում մատնացույց է արվել, որ արևելյան սահմանի հարավային եզրագիծը, հավանաբար, եղել է այն նույն «Tamar»-ը, որը 19-րդ համարում համարվում է հարավային սահմանի սկզբնակետը։
   
    Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Դրանք ընկած են աւրանցիների եւ Դամասկոսի միջեւ, գաղաադացիների եւ Իսրայէլի միջեւ, իսկ Յորդանան գետը արեւելեան կողմից սահման է ծովի եւ Արմաւաստանի միջեւ: Սա արեւելքն է:
(Արարատ թարգ․) Եվ արևելյան կողմը՝ Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. չափե՛ք սահմանից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան կողմը։
(Գրաբար) դէմ յանդիման արևելից ‘ի մէջ Աւրանացւոցն և ‘ի մէջ Դամասկոսի. ‘ի մէջ Գաղաադացւոցն և ‘ի մէջ երկրին Իսրայէլի, Յորդանան մեկնէ ընդ ծովակողմ արևելից ընդ արմաւաստանն. այս ընդ արևելս,