Ա. Լոպուխին
«Եվ ամեն կենդանի արարած, որ շարժվում է այն բոլոր տեղերում, ուր հոսում են երկու հոսքերը, պիտի ապրի. և ձկները խիստ շատ պիտի լինեն, որովհետև այս ջուրն այնտեղ կհոսի, և ծովի ջրերը առողջ կլինեն և, ուր էլ որ հոսի այս գետակը, ամենքը պիտի կենդանանան այնտեղ»։ [9] (Սինոդական թարգ․)
«Շարժվում է» («ընթանում է») - ընդհանուր իմաստով՝ «շարժվում է». այսպես` Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է «ekheontwn» («կենդանության շունչ ունեցող» - հմմտ. Ծննդ. 1:20):
«Երկու հոսքերը» - բառացիորեն` «աղբյուրները»` դարձյալ հոգնակի թվով: Այստեղ անսպասելի է հոգնակի թվի կիրառությունը, քանի որ մինչ այս պահը խոսվում էր միայն մեկ հոսքի մասին։ Հոգնակի թվի կիրառությունը բացատրվում է (Մաուրերի կողմից) նրանով, որ նախորդիվ տվյալ բառը եզակի թվի իմաստով էր գործածվում` մոտակա «mayim» («duale tantmu» - օգտագործվում է միայն հոգնակի թվով) բառին համապատասխանեցվելու նպատակով: Կամ էլ, ըստ Գենգստերմանի և Քեյլի տեսակետների, արտահայտելու համար գետի հզորությունը և ուժը: Կամ գուցե այն պատճառով, որ ծովի մուտքի մոտ գետը բաժանվել է վտակների (Cliff.), և այլն… Նորագույն շրջանի մեկնիչները, Յոթանասնից թարգմանության համաձայն, այս բառը տարընթերցում են ուղղակի եզակի թվով, կամ էլ տարընթերցում են գրության ձևով շատ նման մի արտահայտություն` «նրանց (այսինքն՝ ջրերի) հոսքը»` այդպիսով ենթադրելով, որ հոգնակի թվի կիրառությունն առաջացել է Զաք. 14:8-րդ համարի հետ համապատասխանությունից:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ամէն շնչաւոր էակ, բոլոր նրանք, որոնց վրայ այս գետը գայ, ապրելու են: Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետեւ այս ջուրը հասնելով այնտեղ՝ լինելու է բուժիչ: Կենդանանալու եւ ապրելու է ամէն ոք, ում վրայ հասնի այս գետը:
(Արարատ թարգ․) Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։
(Գրաբար) Եւ եղիցի ամենայն շունչ անասնոց թքելոց. յամենայնի յորոց վերայ եկեսցէ գետն՝ կենդանասցին։ Եւ եղիցի անդ ձուկն բազում յոյժ, զի հասեալ անդր ջրոյս այսորիկ՝ բժշկեսցէ. և կենդանասցին յորոց վերայ հասցէ գետն՝ և կեցցէ՛:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: