Ա. Լոպուխին
«Բոլորի շրջագիծը՝ տասնութ հազար [կանգուն]: Իսկ քաղաքի անունն այն օրից կլինի` «Տերն այնտեղ է»»։ [35] (Սինոդական թարգ․)
«Տասնութ հազար» - տե'ս 16-րդ համարի բացատրությունը:
«Այն օրից» - քաղաքի ստեղծման օրվանից, եբրայեցերենում` «miyyom», որ կարող է նշանակել նաև «այդ ժամանակվանից ի վեր», «այդուհետ»:
«Տերն այնտեղ է» - այստեղ խոսքը Տիրոջ առավել «ծանրակշիռ» բնակության մասին է` առ ի համեմատություն նախկինում արված նմանօրինակ հիշատակությունների (հմմտ. Հովել 3:21): Տիրոջ այս բնակությունն աննախադեպ բարգավաճում է ապահովելու քաղաքի համար (Ես. 60:14, 22, 62:2բ)…
«Այնտեղ» - եբրայեցերենում` «shamma», որն ավելի էներգիայով լեցուն և հանդիսավորություն արտահայտող բառ է, քան «sham»-ը: Անվան փոփոխությունն ամբողջ էության փոփոխությունն է ենթադրում։ «Երուսաղեմը» նույնպես մեծ նշանակություն ունեցող մի անուն է (ըստ Հերոնիմոս Երանելու` նշանակում է «խաղաղության տեսիլք»), բայց այս քաղաքի նոր անունը գերազանցում է նախորդին (ներկայումս ընդունված տեսակետի համաձայն` «Երուսաղեմ» նշանակում է «խաղաղության քաղաք»)։
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ: Եւ այդ օրից քաղաքի անունը կը լինի «Տէրն այնտեղ է»»:
(Արարատ թարգ․) Շրջագիծը՝ տասնութ հազար կանգուն. և քաղաքի անունն այն օրից կլինի Տերն այնտեղ է»։
(Գրաբար) Շուրջ շրջանակաւ՝ ութուտասն հազար. և անուն քաղաքին յորմէհետէ եղիցի անդ Տէր, Տէր եղիցի անուն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: