Եզեկիելի մարգարեության մեկնություն 6։10

Ա. Լոպուխին 

«Եվ պիտի իմանան, որ Ես եմ Տերը. իզուր չէ, որ Ես ասել եմ, թե այդպիսի աղետ պիտի բերեմ նրանց վրա»։ [10] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ պիտի իմանան․․․» - ովքե՞ր․ նրա՛նք, գերինե՛րը․․․«Որ Ես եմ Տերը» - Եզեկիել մարգարեն այդ երևույթը հավանաբար արդեն նկատել էր իրեն շրջապատող մարդկանց մեջ։ Աստված առանց նպատակ ունենալու չէր պատժել, այլ որպեսզի այդպիսով ապահովեր նրանց դարձը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, եւ իզուր չէ որ ասել եմ, թէ այս բոլոր չարիքները նրանց հատուցելո՛ւ եմ:
(Արարատ թարգ․) Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը. իզուր չէ, որ ասել եմ, թե այս չարիքը իրենց պիտի անեմ"։
(Գրաբար) Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, և ո՛չ ‘ի զուր ինչ խօսեցայ առնել ընդ նոսա զայս ամենայն չարիս։