Ա. Լոպուխին
«Ով հեռվում է, նա ժանտախտից պիտի մեռնի, իսկ ով մոտ է, սրից պիտի ընկնի, իսկ ողջ մնացածն ու ազատվածը սովից պիտի մեռնի․ այդպես Ես պիտի գործադրեմ Իմ զայրույթը նրանց վրա»։ [12] (Սինոդական թարգ․)
5-րդ գլխում նկարագրված երեք պատիժները դարձյալ հայտնվում են, սակայն ամբողջ երկրի վերաբերությամբ ունենալով արդեն այլ բաշխվածություն. ուր քաղդեական սուրը չի հասնում, այնտեղ համաճարակն ու սովը պիտի պատուհասեն մեղավորներին (Յոթանասնից թարգմանության որոշ ձեռագրեր, հակառակ ընդունված տեքստի, նախ դնում են սուրը, ապա՝ ժանտախտը և սովը)։
«Ազատվածը» - համաձայն եբրայեցերեն բառացի եզրույթի՝ «պաշարվածները»։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ով որ հեռու է՝ համաճարակից է մեռնելու, իսկ ով մօտ է՝ սրից է ընկնելու. մնացածն ու պաշարուածը սովից են մեռնելու: Այսպիսով ես յագուրդ եմ տալու բարկութեանս:
(Արարատ թարգ․) Հեռավորը ժանտախտով պիտի մեռնի, իսկ մոտիկը սրով պիտի ընկնի, մնացածն ու պահպանվածը սովից պիտի մեռնի, և ես պիտի սպառեմ իմ զայրույթը նրանց վրա։
(Գրաբար) Հեռաւորն՝ մահո՛ւ վախճանեսցի, և մերձաւորն՝ սրո՛վ անկցի, և մնացեալն և պաշարեալն սովով սատակեսցին. և կատարեցից զբարկութիւն իմ ‘ի վերայ նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: