Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ»։ [2] (Սինոդական թարգ․)
Պաղեստինը, և հատկապես Հրեաստանը, մի լեռնային երկիր է, այդ իսկ պատճառով էլ մարգարեն, որն ապրում էր Բաբելոնի հարթավայրերում, սիրում էր այն անվանել «Իսրայելի սարեր» (հմմտ․ 13:17 և այլ տեղիներ): Սակայն այս անունը նաև մեկ այլ, շատ հատուկ նշանակություն ունի մարգարեի համար. այդ սարերի վրա կան բարձունքների զոհասեղաններ, որոնք ատելի են նրա համար:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Իսրայէլի այդ լեռները, մարգարէութի՛ւն արա դրանց վրայ եւ ասա՛.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ։
(Գրաբար) Որդի՛ մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ լերանցդ Իսրայէլի. մարգարէա՛ց ‘ի վերայ դոցա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: