Եզեկիելի մարգարեության մեկնություն 6։6

Ա. Լոպուխին

«Ձեր բնակության բոլոր վայրերում քաղաքները պիտի ավերվեն և բարձունքները պիտի կործանվեն, որպեսզի ամայի ու ավերակ դառնան ձեր զոհասեղանները, որպեսզի փշրվեն ու ոչնչացվեն ձեր կուռքերը և կոտրվեն ձեր արևային սյուները, և ձեր գործերը ջնջվեն»։ [6] (Սինոդական թարգ․)
   

   «Քաղաքները պիտի ավերվեն» - Կռապաշտությունն իսպառ կոչնչացվի, քանի որ չի լինի մեկը, ով կկարողանա կռապաշտությամբ զբաղվել: Հնարավոր է, որ այստեղ նկատի են առնվում հիմնականում ա՛յն բարձունքների լանջերին գտնվող քաղաքները, որոնց գագաթներին կանգնեցված էին բարձունքների զոհասեղանները։ Այդպիսին էր, օրինակ, Ռամա քաղաքը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) ձեր բոլոր բնակավայրերում: Քաղաքներն աւերուելու են, բարձրադիր սրբավայրերը՝ ոչնչանալու, որպէսզի ջնջուեն ու պակասեն ձեր խորանները, խորտակուեն ու վերջ գտնեն ձեր կուռքերը, վերանան ձեր մեհեանները, ջնջուեն ձեր ձեռքերի գործերը,
(Արարատ թարգ․) Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։
(Գրաբար) յամենայն բնակութեան ձերում. քաղաքք աւերեսցին, և բարձունք ապականեսցին. զի ջնջեսցին և պակասեսցին սեղանք ձեր, և խորտակեսցին՝ և դադարեսցեն կուռք ձեր. և բարձցին մեհեանք ձեր. և ջնջեսցին գործք ձեռաց ձերոց․