Եզեկիելի մարգարեության մեկնություն 6։7

Ա. Լոպուխին

 «Եվ սպանվածները պիտի վայր ընկնեն ձեր մեջ, և պիտի իմանաք, որ Ես եմ Տերը»։ [7] (Սինոդական թարգ․)
   

   Երկրի ավերածությունը և բնակիչների կոտորածը նախևառաջ նպատակամիտված են ատելի զոհասեղանների ոչնչացմանը, որպեսզի այդ ամենը կանխագուշակած մարգարեի հետ նաև նրա Աստվա՛ծը ճշմարիտ երևար: Եզեկիելի համար, առհասարակ, Աստծո գործունեության հիմնական շարժառիթը Նրա անվան փառավորությունն է:

   «Եվ սպանվածները պիտի վայր ընկնեն ձեր մեջ» - Ոչ բոլոր բնակիչներն են խոցվելու, որպեսզի փրկվածներն անկարող լինեն այդ ամենի մեջ Աստծո ձեռքը չտեսնելուն։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) ու ձեր մէջ սպանուածներ ընկնեն: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ձեր մեջ սպանվածներ պիտի վայր ընկնեն, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) և անկցին վիրաւորք ‘ի միջի ձերում. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր։