Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Մի աղետ էր. ահա ևս մի աղետ է գալիս»։ [5] (Սինոդական թարգ․)
«Մի աղետ» - այնպիսին, որը չի կարող իրեն հավասարն ունենալ (հմմտ․ Մատթ. 24:21), կամ էլ այնպիսին, որից հետո մեկ ուրիշ աղետն արդեն իսկ անհնարին է. (հմմտ․ Ա Թագ. 26:8), Նախադասությունների հակիրճությունն ու կրկնությունները լավագույնս արտահայտում են մարգարեի անհանգստությունը՝ աղետների տեսարանի առջև:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա մի չարիք, մի չարիք է վրայ հասել.
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Աղետ աղետի վրա. ահա գալիս է։
(Գրաբար) Քանզի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Չարիք մի ահաւասիկ՝ չարիք մի հասեալ են.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: