Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։6

Ա. Լոպուխին

«Եվ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, դու տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ են անում, այդ ահագին պղծությունները, որ Իսրայելի տունն անում է այստեղ, որպեսզի Ես հեռանամ Իմ սրբարանից, ու եթե նայես, դեռ ավելի մեծ պղծություններ կտեսնես»»։ [6] (Սինոդական թարգ․)
   

   «Որպեսզի Ես հեռանամ Իմ սրբարանից» - ոչ միտումնավոր արարքի «հետևանքը» որոշակի դառը հեգնանքով ներկայացվում է որպես միտումնավոր արարքի արգասիք։ Մարգարեին նախապես բացատրվում է, թե նա ինչ է տեսնելու 11:23-րդ համարում: Սակայն Յոթանասնից թարգմանության հեղինակները ենթադրում են այստեղ՝ եբրայական տեքստի այս անդեմ նախադասության մեջ «Իսրայելի տուն» արտահայտության առկայությունը որպես ենթակա՝ այդպիսով միտումնավորություն հաղորդելով «Իսրայելի տան» արարքին․ «որպեսզի հեռանամ Իմ սրբություններից»։

   «Դեռ ավելի մեծ պղծություններ կտեսնես» - Դժվար է հասկանալ, թե ինչու է հաջորդիվ նկարագրված կռապաշտությունը (7-12-րդ համարներ) ավելի վատթար համարվում, քան նախորդն էր՝ հատկապես եթե այդ առաջին կռապաշտությունն Աստարտի անբարոյական պաշտամունքն էր։ Հավանաբար այս բնորոշման համար հիմք է ծառայում կռապաշտական այդ պաշտամունքին մասնակից եղողների ինքնությունը, քանի որ Իսրայելի ընտրյալ մարդկանցից հավատուրացությունն ամենաքիչն էր սպասելի (հմմտ․ 13-րդ համարի մեկնաբանության հետ): Հնարավոր է նաև, որ այս արտահայտությունը պարզապես հռետորական փոխաբերություն է։

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ ի՛նչ մեծ անօրէնութիւններ է գործում այստեղ Իսրայէլի այդ տունը, որպէսզի հեռանամ իմ սրբավայրերից: Սրանցից է՛լ աւելի մեծ անօրէնութիւններ դարձեալ կը տեսնես»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, դու տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ են անում, այդ ահագին պիղծ բաները, որ Իսրայելի տունն անում է այստեղ, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից, ու դեռ ավելի մեծ պիղծ կուռքեր կտեսնես»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ՝ տեսանե՞ս զի՛նչ գործեն դոքա աստ անօրէնութիւն մեծ տունդ Իսրայէլի, հեռանա՛լ ‘ի սրբութեանց իմոց. դարձեալ ևս մեծամեծս քան զայս տեսցես անօրէնութիւնս: