Ելից գրքի մեկնություն 10։9

Ա․ Լոպուխին

Եվ Մովսեսն ասաց. «Գնանք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր որդիներով ու մեր դուստրերով, մեր հոտերով ու մեր արջառներով, որովհետև Տիրոջ տոնն է մեզ համար»: (Սինոդական թարգ․)[9]
   
   Ամենաբարձրյալի պատվին տոնախմբությանը պետք է մասնակցի ամբողջ ժողովուրդը անխտիր, իսկ կենդանիներն էլ պետք են զոհաբերության համար (Ելք 10:26): Բացի դրանից՝ երբ ժողովուրդը գնա, մարդ չի լինի, որ իրենց նախիրը թողնեն այդ մարդու մոտ, ուստի պետք է բոլորը գնան:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր որդիներով ու մեր դուստրերով, մեր հոտերով ու մեր արջառներով, որովհետև Տիրոջ տոնն է մեզ համար»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս. Երիտասարդաւք հանդերձ` եւ ծերովք մերովք երթիցուք. ուստերաւք եւ դստերաւք մերովք. արջառով եւ ոչխարով մերով երթիցուք. զի տաւն է Տեառն Աստուծոյ մերոյ: