Ա. Լոպուխին
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը երկնքի տակից ամբողջովին պիտի ջնջեմ»: (Սինոդական թարգ․)[14]
Իսրայելը՝ որպես Տիրոջ սրբություն, անձեռնմխելի է: Նրա բոլոր նեղիչները պատուհասի են ենթարկվում (Երեմ. 2:3): Այդ ընդհանուր կանոնը կիրառվում է նաև ամաղեկացիների նկատմամբ (Ա Թագ. 15:2–3): Ոչնչացման հրամանը գրի է առնվում հետագայում չմոռացվելու համար:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Սա գրքի մեջ գրի՛ առ հիշատակի համար և Հեսուին լուր տուր, որ Ամաղեկի հիշատակը երկնքի տակից ամբողջովին պիտի ջնջեմ»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Գրեազայդ առ ի յիշատակ ի գիրս: Եւ տուր յականջս Յեսուայ. զի ջնջելով ջնջեցից զյիշատակ Ամաղեկայ յերկրէ ի ներքոյ երկնից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: