Ա․ Լոպուխին
14-17․ Եվ Մովսեսը լեռան վրայից իջավ ժողովրդի մոտ ու սրբեց նրանց: Նրանք լվացին իրենց զգեստները: [14] Եվ ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք երրորդ օրվա համար, կանանց չմերձենաք»: Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա որոտներ ու կայծակներ եղան։ Մի թանձր ամպ կար լեռան վրա, և փողի ուժգին ձայն էր հնչում, որից զարհուրեց բանակատեղիում եղած ամբողջ ժողովուրդը: Եվ Մովսեսը ժողովրդին բանակատեղիից տարավ Աստծուն ընդառաջ, և կանգնեցին լեռան ստորոտին: (Սինոդական թարգ․)
Ամպի հայտնվելը աստվածահայտնության սկզբի նշան էր ծառայում Մովսեսի համար, և այդ ժամանակ պետք է ներկա լինեին նաև հրեաները (Ելք 19:9), և այդ իսկ պատճառով էլ Մովսեսն այժմ նրանց մոտեցնում է լեռանը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց: Նրանք լուացին իրենց զգեստները: Մովսէսն ասաց ժողովրդին.
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը լեռան վրայից իջավ ժողովրդի մոտ ու սրբեց ժողովրդին: Եվ նրանք լվացին իրենց հանդերձները:
(Գրաբար) Եւ էջ Մովսէս ի լեռնէ անտի առ ժողովուրդն եւ սրբեաց զնոսա. եւ լուացին զձորձս իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: