Ա․ Լոպուխին
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար չանցնեն սահմանը, և նրանցից շատերը չկորչեն: (Սինոդական թարգ․)[21]
Նախկին հրահանգի կրկնությունը հազիվ թե կարելի է պատճառաբանել նրանով, որ իբր ժողովուրդն այդ հրահանգը որպես պարտադիր պայման էր դիտարկել միայն նախորդ երկու օրերի համար, իսկ հետագայի համար այն կատարելն անհրաժեշտ չէր համարել: Այդ հրահանգը խախտելու պատճառ կարող էր լինել տեղի ունեցածի անսովորությունը, որը, հնարավոր է, ավելի ուժեղ գտնվեր հնազանդության պարտավորությունից և վախի զգացումից՝ տեսնելու ցանկություն առաջացնելով:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար չանցնեն սահմանը, և նրանցից շատերը չկորչեն:
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Աստուած ընդ Մովսիսի եւ ասէ. Էջ, դիր վկայութիւն ժողովրդեանդ գուցէ մերձենայցեն հայել առ Աստուած, եւ անկանիցին բազումք ի նոցանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: