Ելից գրքի մեկնություն 22։20

Ա․ Լոպուխին

Ով բացի Աստծուց այլ աստվածներին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկվի: (Սինոդական թարգ․)[20]
   

   Որպես աստվածընտիր ժողովուրդ՝ հրեաները պետք է ծառայեն Յահվեին: Ուրիշ աստվածներին զոհ մատուցողը խախտում է այն օրենքը, որն ընկած է Աստծո և ընտրյալ ժողովուրդի միջև կնքված ուխտի հիմքում (Ելք 20:5):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի: Զոհ մատուցեցէ՛ք միայն Տիրոջը:
(Արարատ թարգ․) Տիրոջից զատ այլ աստվածներին զոհ մատուցողը պիտի կորստյան մատնվի:
(Գրաբար) Որ դից զոհէ` սատակեսցի, բայց միայն Տեառն: