Ելից գրքի մեկնություն 23։6

Ա․ Լոպուխին
Աղքատի դատավեճի ժամանակ խեղաթյուրված կերպով մի դատիր, : (Սինոդական թարգ․)[6]
   
   Դատավորի գործունեությունը նկարագրելու համար գործածվող եբրայերեն «шафат» բառից կարելի է ենթադրել, որ այս համարի պահանջը վերաբերում է արդեն ոչ թե վկաներին, այլ դատավորներին: Նրանք աղքատի գործը խեղաթյուրում են այն դեպքում, երբ ուշադրություն են դարձնում սուտ վկաների վկայություններին և անարդարացի վճիռներ են կայացնում (Բ Օր. 27:19, Ես. 10.1-2, Երեմ. 5:28): Չնայած որևէ մեկի՝ ո՛չ աղքատի, ո՛չ հարուստի իրավունքները դատարանում չպետք է խախտվեն, սակայն աղքատի մասին խոսվում է այն պատճառով, որ նա ավելի հեշտությամբ կտուժի դատի ժամանակ, քան թե հարուստը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է:
(Արարատ թարգ․) Մի՛ խախտիր քո աղքատի իրավունքը նրա հետ դատվելիս:
(Գրաբար) Մի խոտորիցես զիրաւունս տնանկին ի դատաստանի իւրում: