Ելից գրքի մեկնություն 23։7

Ա․ Լոպուխին

Հեռո՛ւ մնա անիրավությունից, մի՛ սպանիր անմեղին և արդարին, որովհետև Ես անօրենին չեմ արդարացնի: (Սինոդական թարգ․)[7]
   
   Խոսքի իմաստից պարզ է դառնում, որ «անիրավություն» բառի տակ պետք է հասկանալ անիրավ դատավճռի կայացման դիտավորությունը: Միտումնավոր, անիրավ դատավճիռներից խուսափելը դատավորների մեծագույն պարտավորությունն էր, քանի որ անիրավ վճիռ կայացնելով՝ նրանք անմեղներին մահվան էին դատապարտում, ինչը չէր կարող անպատիժ մնալ (Բ Օր. 27:25, Առ. 17:26, Եր. 7:6-7):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից: Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին: Մեղաւորին կաշառուելով չարդարացնես:
(Արարատ թարգ․) Հեռո՛ւ մնա սուտ խոսքից, մի՛ սպանիր անմեղին և արդարին, որովհետև Ես անօրենին չե՛մ արդարացնի:
(Գրաբար) Յամենայն ի զուր բանէ` ի բաց լինիցիս. եւ զարդարն եւ զանպարտն մի սպանանիցես. եւ զամպարիշտն մի ապրեցուցանիցես վասն կաշառաց.