Ելից գրքի մեկնություն 25։29

Ա․ Լոպուխին

Պատրաստի՛ր ափսեներ, խնկամաններ, բաժակներ և գավաթներ, որոնցով ընծայաբերություն պիտի մատուցես։ Մաքուր ոսկո՛ւց պատրաստիր դրանք։ (Սինոդական թարգ․)[29]
   

   Սեղանի պարագաներից էր նաև «կեարոտը»` գավաթները (Յոթանասնից թարգմ.՝ ’’τρυβλία’’): Ըստ թալմուդյան ավանդության մեկնության՝ սրանք այն անոթներն էին, որոնց մեջ պատրաստվում և սրբարան էին բերվում հացերը, «կապոտ»-ը (Յոթանասնից թարգմ.՝ ’’θυίσκας’’), այսինքն՝ համաձայն նույն ավանդության՝ խունկը կամ խնկամանները, որոնց մեջ դրվում էր խունկը  (հմմտ. Ղևտ. 24:7, Թվ. 7:14), և վերջապես «կեսոտն» ու «մենակիյոտը», որոնք գինու անոթներ էին, ինչպես երևում է դրանց հավելված արտահայտություններից. «...որոնցով ցողվում էր»։ «Կեսոտը»՝ հունարեն՝ ‘‘σπονδεῖα’’, գինու մեծ գավաթներն են, իսկ «մեկայոտը»՝ փոքր գավաթները։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես: Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք:
(Արարատ թարգ․) Եվ կպատրաստես սեղանի սկուտեղները, խնկամանները, սկիհները և անոթները, որպեսզի դրանցով հեղելով՝ ընծայաբերություն արվի: Դրանք մաքուր ոսկուց կպատրաստես:
(Գրաբար) Եւ արասցես զխնկաղացսն եւ զտուփս նորա, եւ զճաշակս, եւ զնուիրանոցս, որովք նուիրեսցես. յոսկւոյ սրբոյ արասցես զայն: