Ա․ Լոպուխին
Սեղանի վրա Իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հաց»։ (Սինոդական թարգ․)[30]
Հացերը պետք է տասներկու հատ լինեին (Ղևտ. 24:5)՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի, և դասավորված լինեին երկու շարքով (Ղևտ 24:6)՝ ամեն շարքում վեցական, հացը հացի վրա, ինչպես որ սրա մասին վկայում են հրեական ավանդությունը և Հովսեփիոս Փլավիոսը՝ մատնացույց անելով Տիտոսի հաղթակամարի վրա պատկերված սեղանը, որ ներկայացնում էր երկու բարձրացող բուրգաձև պատկերներ։ Ալյուրի մեծ քանակությամբ պատրաստված լինելով՝ յուրաքանչյուր հացի մեջ պետք է լիներ 2/10 հիմեն (Ղևտ. 24:5): Ամեն շաբաթ հացերը փոխարինվում էին նորերով (Ղևտ. 24:8): Հացերը կոչվել են «երեսի հացեր», քանի որ գտնվում էին Յահվեի երեսի առաջ։ Երբ վրանը տեղաշարժվում էր, ինչպես ցույց է տալիս Թվոց գիրքը (Թվ. 4:7), առաջավորության հացի սեղանը փակվում էր կապույտ կտորով, որի վրա դրվում էին բոլոր պարագաները՝ առաջավորության հացերի հետ, և այնուհետև այդ ամենը ծածկվում էր վառ կարմիր ծածկոցով և կաշվե «տաշախ»-ով։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»:
(Արարատ թարգ․) Եվ սեղանի վրա՝ Իմ առաջ, միշտ կդնես առաջավորության հացը:
(Գրաբար) Եւ դիցես ի վերայ սեղանոյ` հացին երեսաց յանդիման իմ հանապազորդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: