Ա. Լոպուխին
4-5․ Դրա համար պղնձից վանդակավոր կասկարա կպատրաստես։ [4] Եվ ցանցի վրա չորս անկյուններում չորս պղնձե օղակներ կպատրաստես։ Եվ ցանցը ներքևից կդնես զոհասեղանի շրջանակի տակ այնպես, որ այն լինի զոհասեղանի մեջտեղում: (Սինոդական թարգ․)
Կասկարան շրջապատում էր զոհասեղանը բոլոր կողմերից. «Չորս անկյուններում չորս պղնձե օղակներ կպատրաստես»։ Եբրայերեն տեքստից կատարված ստույգ թարգմանության համաձայն՝ այն պետք է դրված լիներ զոհասեղանի «կասկարայի» տակ՝ ներքևից այնպես, որ «հասնի մինչև զոհասեղանի մեջտեղը»։ Ի նկատի ունենալով, որ «կասկարա» արտահայտությունը Սուրբ Գրքում այս հատվածից բացի այլ տեղ չի հանդիպում, նշանակում է, որ դրա իմաստը տարբերվում է իր նշանակություններով։ Որոշ մեկնաբաններ այն հասկանում են որպես նստարան, որն օղակաձև շրջապատում էր զոհասեղանը՝ մեջտեղի հատվածից, և որից օգտվում էին քահանաները զոհաբերությունների մորթը կատարելու ժամանակ։ Սակայն այդ դեպքում նստարանները կնմանվեին օրենքով արգելված աստիճանների (Ելք 20:26) և կմեծացնեին զոհասեղանի չափերը։ Նույն կերպ՝ ոչ միանշանակորեն է ներկայացվում նաև վանդակի դիրքն ու կառուցվածքը։ Ոմանք դրանում տեսնում են ճաղավանդակ կամ «ճաղավոր» օջախ, որը գտնվել է զոհասեղանի վերին հարթակում, և այն տեղադրում են զոհասեղանի եղջյուրների միջև՝ մեծ կամ փոքր խորությամբ ընկղմված զոհասեղանի արկղի մեջ։ Սակայն զոհասեղանի վրա արհեստական օջախի գոյությունը ավելորդ է համարվում, քանի որ զոհերի իրական այրման վայրը պետք է լիներ հողը (Ելք 20:24-25)։ Ավելի հավանական և ճշմարտանման են զոհասեղանի հատվածների մասին հետևյալ բացատրությունները․ բուն «կասկարան» զոհասեղանում նույնացվում է սրբության պարագաների՝ խնկի և առաջավորաց սեղանների հետ՝ կոչվելով «ցեր», այսինքն՝ «պսակ» բառով։ Դա եղել է մի սովորական քիվ կամ հասարակ մի գիծ, որ անցել է զոհասեղանի պատերի վերին եզրով՝ դրան մեծ ամրություն հաղորդելով և ծառայելով որպես զոհասեղանի զարդարանք, որով այն նմանվում էր սրբազան անոթներին։ Միևնույն ժամանակ այդ քիվը կապող օղակ էր հանդիսանում զոհասեղանի եղջյուրների միջև՝ դրանք մեկ ամբողջություն դարձնելով։ Անմիջապես նույն քիվի տակ՝ զոհասեղանի արտաքին կողմում և դրա վերին մասով անցնում էր պղնձյա ցանցավոր ճաղը, որ ծածկում էր զոհասեղանի վերին պատի կեսը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես: Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես:
(Արարատ թարգ․) Եվ դրա համար պղնձից մի ցանցակերպ կասկարա կպատրաստես, և ցանցի չորս անկյուններում պղնձե չորս օղակներ կդնես:
(Գրաբար) Եւ արասցես նմա գահաւորակ, վանդակակերպ պղնձի: Եւ արասցես գահաւորակին չորս աւղամանեակս պղնձիս ի չորեցունց կողմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: