Ա. Լոպուխին
Այն թող լինի Ահարոնի ճակատի վրա, որ Ահարոնը կրի, և Իսրայելի որդիների բոլոր սուրբ ընծաների նվիրաբերության ժամանակ գործած անօրենությունները միշտ իր ճակատի վրա լինեն, որպեսզի այդ ընծաներն ընդունելի լինեն Տիրոջ առաջ: (Սինոդական թարգ․)[38]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 28:36
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից: Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս: Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը:
(Արարատ թարգ․) Այն թող լինի Ահարոնի ճակատի վրա, որ Ահարոնը կրի, և Իսրայելի որդիների բոլոր սուրբ ընծաների նվիրաբերության ժամանակ գործած անօրենությունները միշտ իր ճակատի վրա լինեն, որպեսզի այդ ընծաներն ընդունելի լինեն Տիրոջ առաջ:
(Գրաբար) ի վերայ ճակատուն Ահարոնի: Եւ բարձցէ Ահարոն զմեղս նուիրացն, որչափ ինչ նուիրիցեն որդիքն Իսրայէլի, ըստ ամենայն տրոց սրբութեանցն իւրեանց. եւ եղիցի ի վերայ ճակատուն Ահարոնի հանապազ յընդունելութիւն նոցա առաջի Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: