Ա. Լոպուխին
Սա ձեր սերունդների մեջ մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ՝ վկայության խորանի մուտքի մոտ, ուր կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար: (Սինոդական թարգ․)[42]
Ամենօրյա ողջակեզների մասին օրենքը կրկին ներառվում է հրեա ժողովրդի կյանքում որպես մշտական պարտականություն՝ մատնանշելով նաև դրա հիմնավորումը: Հիմնավորման հիմքն այն է, որ վկայության խորանում Տերը հայտնելու է Իր ներկայությունը, հայտնվելու և խոսելու է: Նրա ներկայության հանդեպ պատկառելի վերաբերմունքը պետք է արտահայտվի նաև անխախտելի կերպով զոհաբերություններ մատուցելու միջոցով: --------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն: Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ:
(Արարատ թարգ․) Սա ձեր սերունդների մեջ մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ՝ վկայության խորանի մուտքի մոտ, ուր կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար:
(Գրաբար) պտուղ Տեառն: Զոհ յաճախութեան յազգս ձեր, առ դրան խորանին վկայութեան առաջի Տեառն: Որովք ծանուցայց քեզ անդ խաւսել ընդ քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: