Ա․ Լոպուխին
15-18․ Եվ Իսրայելի որդիների վերակացուները եկան ու բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ: [15] Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են, թե՝ «Աղյուսներ շինե՛ք»: Եվ ահա ծեծում են քո ծառաներին, ու մեղքը քո ժողովրդինն է»: Բայց նա ասաց. «Դուք ծո՛ւյլ եք, ծո՛ւյլ, և այդ պատճառով եք ասում, թե՝ «Գնանք Տիրոջը զոհ մատուցենք»: Արդ, գնացեք աշխատեցե՛ք, որովհետև ոչ ոք ձեզ հարդ չի տալու, բայց դուք աղյուսի սահմանված քանակը պետք է տաք»:
(Սինոդական թարգ․)
Փարավոնի ենթադրություններն արդարացան: Ժողովուրդը, կքած անհաղթահարելի աշխատանքի լծի տակ, մտածում է ոչ թե տոնախմբության, այլ իր վիճակը թեթևացնելու մասին և այսպիսի խնդրանքով իր վերակացուների միջոցով դիմում է փարավոնին:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիների վերակացուները եկան ու բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ:
(Գրաբար) Եւ մտեալ դպրաց որդւոցն Իսրայէլի` բողոք կալան առաջի փարաւոնի եւ ասեն. Ընդ է՞ր առնես այսպէս ընդ ծառայս քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: