Ա. Լոպուխին
«Այն ժամանակ աղքատները կերակրվելու են, ու անտունները անվտանգության մեջ հանգիստ են գտնելու, իսկ քո արմատը սովամահ եմ անելու, և նա սպանելու է քո մնացորդին»: (Սինոդական թարգ․) [30]
«Աղքատներ» և «անտուններ»․ հավանաբար նկատի ունի հրեաներին, որոնք տառապում էին փղշտացիների հաճախակի արշավանքներից, որոնք տեղի էին ունենում Աքազի օրոք: Նրանք հանգիստ են գտնելու, երբ ասորեստանյան թագավորները կործանեն նրանց թշնամիներին՝ փղշտացիներին:
«Քո արմատը», այսինքն՝ փղշտացիների մնացորդը:
«Սովամահ եմ անելու»։ Անշուշտ, փղշտացիների քաղաքների պաշարման ժամանակ բազմաթիվ փղշտացիներ մահանում էին սովի պատճառով:
«Եվ նա սպանելու է»․ «նա», այսինքն՝ այդ թռչող վիշապը՝ ասորեստանյան թագավորը:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Աղքատները պիտի կերակրուեն Տիրոջ շնորհիւ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղութեան մէջ, իսկ քո զաւակին Նա քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին էլ պիտի կոտորի:
(Արարատ թարգ․) Աղքատների անդրանիկ զավակները կկերակրվեն, և կարիքավորները կպառկեն ապահով։ Բայց ես քո արմատը պիտի չորացնեմ սովով և քո մնացորդին էլ պիտի սպանեմ։
(Գրաբար) Եւ բուծցին աղքատք նովաւ, եւ տկար մարդիկ ի խաղաղութեան բնակեսցեն. եւ սատակեսցեն ի սովոյ զզաւակ քո, եւ զմնացորդս քո սատակեսցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: