Ա. Լոպուխին
Բայց Նա էլ իմաստուն է, չարիք է բերում ևԻր խոսքերը հետ չի վերցնում. Նա ամբարիշտների տան դեմ կելնի, ինչպես նաև՝ անօրինություն գործողներին սպասվող օգնության դեմ։ [2] (Սինոդական թարգ․)
«Բայց Նա էլ իմաստուն է»։ Հրեա դիվանագետները հպարտանում էին իրենց իմաստությամբ, իրենց քաղաքական հնարամտությամբ։ Սակայն ճշմարիտ իմաստությունը միայն Տիրոջն է պատկանում։ Եվ դա դրսևորվում է Բարձրյալի՝ Իր որոշումները մշտապես իրագործելու կարողությամբ։ Նրա խոսքը գործ է դառնում։
«Ամբարիշտների տունը» - նկատի ունի Հուդայական թագավորության այն ժամանակվա ղեկավարներին։
«Անօրինություն գործողներին սպասվող օգնություն» - դա հրեաների ակնկալությունն էր եգիպտացիներից ստացվող օգնության վերաբերյալ, ա՛յն դեպքում, երբ այդ եգիպտացիները չունեին կյանքի համար ճշմարիտ ուղեցույց, ինչպիսին Մովսեսի օրենքն էր, և հետևաբար չէին կարող անօրինություն չգործել:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բայց Տէրն իմաստուն է, նրանց վրայ չարիք է բերելու, եւ նրա խօսքը չի անարգուի. նա կը կանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի յոյսի վրայ:
(Արարատ թարգ․) Նա էլ, սակայն, իմաստուն է, չարիք է բերում և իր խոսքերը հետ չի վերցնում. նա չարերի տան դեմ կկանգնի և անօրենություն գործողներին օգնողների դեմ։
(Գրաբար) Եւ նա իմաստուն էր` եւ ածէր ի վերայ նոցա չարիս. եւ բան նորա ոչ անարգեսցի, եւ յարիցէ ի վերայ տանց մարդոց չարաց, եւ ի վերայ սնոտի յուսոյն նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: