Ա. Լոպուխին
Եվ Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. «Մի՛ վախեցիր այն խոսքերից, որոնք դու լսեցիր և որոնցով հայհոյեցին Ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։ [6] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կը հաղորդէք ձեր տիրոջը: Այսպէս է ասում Տէրը. «Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները:
(Արարատ թարգ․) Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. «Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։
(Գրաբար) եւ ասէ ցնոսա Եսայի, զայս ասասջիք ցտէրն ձեր. Այսպէս ասէ Տէր. ոչ երկիցես ի բանիցն զոր լուար, որովք նախատեցին զիս հրեշտակք արքային Ասորեստանեայց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: