Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
Տերը, Տերն առաքեց ինձ, ու Նրա Հոգին
Տե՛ս և մտապահի՛ր, որ Սուրբ Հոգին, որ Հորից և Հոր հետ է, հավասարապատիվ է Նրան, ըստ որում Հոգին առաքում է առաքյալներին ու մարգարեներին: Այստեղ դարձյալ տեսանելի է եռանձնյա Աստվածությունը. Տեր Հայրը, Տեր Որդին և Սուրբ Հոգին:
Ա. Լոպուխին
«Մոտեցե՛ք Ինձ, լսե՛ք այս բանը. Ես սկզբից ևեթ ծածուկ չեմ խոսել. այն պահից, երբ դա տեղի ունեցավ, Ես այնտեղ եմ եղել։ Եվ հիմա Տեր Աստված ու Նրա Հոգին է Ինձ ուղարկել»։ [16] (Սինոդական թարգ․)
16-22-րդ համարներում հնչում է Իսրայելին ուղղված երրորդ և վերջին հորդորը, որն առանձնանում է իր ոճային առանձնահատուկ հանդիսավորությամբ: Հիմնվելով այդ հանգամանքի, ինչպես նաև մի շարք առանձին, բնութագրական արտահայտությունների («Մոտեցե՛ք Ինձ, լսե՛ք», Ես. 48:16 հմմտ. Ես. 49։1, «Հիմա Տեր Աստված ու Նրա Հոգին է Ինձ ուղարկել Ես. 48:16 հմմտ. Ես. 61։1 և այլն) վրա՝ մեկնաբանները կարծում են, որ այս խոսքի հեղինակությունը պետք է վերագրել «Յահվեի Ծառային» ու «Ուխտի Հրեշտակին», այսինքն՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձին՝ Աստծո Որդուն, Որի անունից և այստեղ խոսում է մարգարեն։
էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
Հանդիսավոր ներածական խոսքից հետո Տերը մատնանշում է Իր ընտրյալ ժողովրդի հետ Իր ունեցած փրկարար-նախախնամական հարաբերությունների թափանցիկ ու պարզ բնույթը:
էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
«Ես սկզբից ևեթ ծածուկ չեմ խոսել...» - «ո՛չ էլ երկրի մի խավար վայրում», - ինչպես որ մարգարեն ասել էր դեռ ավելի վաղ (Ես. 45։19)՝ աստվածային մարգարեությունների ճշգրիտ և կասկած չհարուցող իսկությունը համեմատելով հեթանոսական խավարային և երկիմաստ գուշակությունների հետ:
էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
«Այն պահից, երբ դա տեղի ունեցավ, Ես այնտեղ եմ եղել» - Եթե արդարացիորեն այս խոսքերը վերագրենք Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձին, ապա այս խոսքերում պետք է զուգահեռներ տեսնենք դարձյալ Անձնավորված Իմաստությանը վերաբերող այս նշանավոր խոսքի հետ. «Ես օծվել եմ հավիտենությունից էլ առաջ, սկիզբից, նախքան երկրի լինելը» (հմմտ. Առակ. 8:23):
էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
«Եվ հիմա Տեր Աստված ու Նրա Հոգին է Ինձ ուղարկել» - Եթե ենթադրենք, որ վերոնշյալը մարդկության փրկության համար Աստծո հավիտենական Խորհրդի մասին էր, ապա այստեղ, ակնհայտորեն, խոսվում է Փրկիչ-Որդու ժամանակավոր առաքելության մասին. «Այն ժամանակ Ես ասացի՝ «Ահա գալիս եմ, գրքի մագաղաթներում գրված է Իմ մասին» (հմմտ. Սաղմ. 39:8):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
(Արարատ թարգ․) Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։
(Գրաբար) Մատերուք առ իս` եւ լուարուք զայս: ոչ ի սկզբանէ ի ծածուկ ինչ խաւսեցայ, եւ ոչ ի տեղւոջ խաւարին երկրի: յորժամ լինէրն իսկ` ես անդ էի: Եւ արդ` Տէր Տէր առաքեաց զիս, եւ հոգի նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: