Ա. Լոպուխին
Ովքեր ասում են. «Թող Նա շտապի և շուտով անի Իր գործը, որ տեսնենք, և թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որպեսզի մենք իմանանք: (Սինոդական թարգ․) [19]
«Իր գործը...», այսինքն՝ Իր դատաստանն իրականացնի մեզ վրա:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրայ հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայէլի սրբի խորհուրդը, որ իմանանք»:
(Արարատ թարգ․) որոնք ասում են. «Թող շտապի, շուտով անի իր գործը, որ տեսնենք. թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
(Գրաբար) Ոյք ասեն թէ վաղվաղակի մերձեսցի զոր առնելոցն իցէ` զի տեսցուք. եւ եկեսցէ խորհուրդ սրբոյն Իսրայէլի` զի գիտասցուք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: