Ա. Լոպուխին
«Այդ պատճառով Իմ ժողովուրդը կիմանա Իմ անունը, այդ պատճառով այն օրը կիմանա, որ Ես Նա եմ, Ով ասաց․ «Ահա Ես եմ»»։ [6] (Սինոդական թարգ․)
«Այդ պատճառով Իմ ժողովուրդը կիմանա Իմ անունը․․․ այն օրը կիմանա…» - Սա մի անցում է պատմության տիրույթից դեպի մարգարեության ոլորտը։
«Այդ պատճառով․․․», - այսինքն՝ «համոզվելով, որ թե՛ իրենց արտաքին անզորությունը և թե՛ ներքին քայքայումը արդեն իսկ իրականություն են դարձել՝ իսրայելական ժողովրդի լավագույն ներկայացուցիչները «կճանաչեն» Իմ անունը», այսինքն՝ «Ինձ որպես Մեսիա կընդունեն»։ «Այն օրը», այսինքն՝ նոր, օրհնյալ թագավորության հայտնության օրը։
«Ես Նա եմ, Ով ասաց․ «Ահա Ես եմ»» - Այս խոսքերից ակնհայտ է դառնում, որ «Մեսիա», «Իմ Ծառա», «Տեր» հասկացությունները միմյանց հետ նույնական են և բոլորը միասնաբար մատնանշում են Հավիտենական, Ամենակարող և Իր խոստումների հարցում Անփոփոխելի Աստծուն։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենայ, որ ես նոյնն եմ, որի մասին խօսում էին, եւ ահա եկել հասել եմ»:
(Արարատ թարգ․) Ուստի իմ ժողովուրդը պիտի գիտենա իմ անունը, ուստի այդ օրը նրանք կիմանան, որ ես նա եմ որ ասում է. “Ահա ես եմ”»։
(Գրաբար) վասն այնորիկ ծանիցէ ժողովուրդ իմ զանուն իմ յաւուր յայնմիկ. թէ ես նոյն եմ որ խաւսէին, եւ արդ եկի հասի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: