Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու:
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 60:1
Ա. Լոպուխին
«Քանզի ահա, խավարը կծածկի երկիրը, և մթությունը՝ ժողովուրդներին, իսկ քեզ վրա կշողա Տերը, և Նրա փառքը կերևա քեզ վրա»։ [2] (Սինոդական թարգ․)
«Քանզի ահա, խավարը կծածկի երկիրը, և մթությունը՝ ժողովուրդներին, իսկ քեզ վրա կշողա Տերը, և Նրա փառքը կերևա քեզ վրա» - Սա մարգարեական ամենասիրված պատկերներից մեկն է՝ ամբողջ հինկտակարանյան մարդկության համեմատությունն այնպիսի մարդկանց հետ, որոնք պատված են խավարով, խարխափում են մթության մեջ, «նստած են խավարում և մահվան ստվերների մեջ»։ Եվ ահա, ինչպես առաջին արարչական խոսքը՝ «թող լույս լինի», մի ժամանակ ի չիք դարձրեց նախաարարչական քաոսի խավարը, այնպես էլ խոստացյալ Մեսիայի աշխարհ գալն այն վերափոխելու մի իրողություն հանդիսացավ, և կարծես թե այդ վերափոխությունը մի նորովի արարչություն իսկ էր (հմմտ․ Բ Կորնթ․ 4։6)։ Ճիշտ է, այդ «լույսը» սկզբում կճառագի միայն հատուկ սահմանված կիզակետում՝ Սիոնում և Երուսաղեմում, սակայն այստեղից, ինչպես կենտրոնից, դրա ճառագայթներն աստիճանաբար կսփռվեն ամբողջ աշխարհով մեկ և դեպի իրենց կգրավեն ամենքին, մի իրողություն, որի մասին մարգարեն խոսում է անմիջապես հաջորդ համարում։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու:
(Արարատ թարգ․) Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։
(Գրաբար) Զի ահա խաւար ծածկեաց զերկիր, եւ մառախուղ զհեթանոսս. բայց ի քեզ Տէր յայտնեսցի, եւ փառք նորա ի քեզ երեւեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: