Ա. Լոպուխին
«Եվ նրանց «սուրբ ժողովուրդ» են անվանելու՝ փրկագնված Տիրոջ կողմից, իսկ քեզ կոչելու են «փնտրված քաղաք», այլ ոչ թե՝ «լքված»»: [12] (Սինոդական թարգ․)
Այս հատվածն իրենից ներկայացնում է սույն գլխի ընդհանուր եզրակացությունն ու դրա հիմնական այն նույն գաղափարի կրկնությունը, որը բացահայտվել է առաջին հատվածում՝ 2-5-րդ համարներում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տիրոջ ձեռքով փրկուած Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչուելու ես Փնտռուած քաղաք եւ ոչ թէ Լքուած»:
(Արարատ թարգ․) Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։
(Գրաբար) Եւ կոչեսցէ զնա Ժողովուրդ սուրբ՝ փրկեա՛լ 'ի Տեառնէ. և դու կոչեսցիս Խնդրեալ քաղաք՝ և Ոչ լքեալ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: