Ա. Լոպուխին
«Այլ այն հավաքողնե՛րը պիտի ուտեն դա ու փառավորեն Տիրոջը, և խաղող մշակողնե՛րը պիտի խմեն դրա գինին Իմ սրբարանի գավիթներում»: [9] (Սինոդական թարգ․)
«Այլ այն հավաքողնե՛րը պիտի ուտեն…և պիտի խմեն դրա գինին Իմ սրբարանի գավիթներում» - Տերը Սիոնի ցորենը նրա թշնամիներին չի տալու, ու նրա գինին չի տալու օտարներին, որպեսզի նրանք խմեն այն. Սիոնի ցորենից ու գինուց օգտվելու են միայն նրա քաղաքացիները, որոնք փառաբանում են Տիրոջը: Սիոնի, այսինքն՝ Եկեղեցու ցորեն ու գինի ասելով, համաձայն Հերոնիմոս Երանելու մեկնության, այստեղ նկատի են առնվում Քրիստոսի Մարմինն ու Արյունը, որոնց կարող են հաղորդվել միայն նրանք, ովքեր պատկանում են Եկեղեցուն (հմմտ. Հովհ. 6:55, Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, Եսայի մարգարեի գիրքը, էջ 901-902):
«Իմ սրբարանի գավիթներում…» - Այս հավելումը, որը մեր միտքն առաջնորդում է դեպի հինկտակարանյան սահմանված օրենքներից մեկը (Բ Օրին. 14:22-24), հաստատում է Հերոնիմոս Երանելու վերոնշյալ ենթադրությունը երկրային ա՛յն պարգևների հատուկ, խորհրդաբանական ու սուրբ բնույթի մասին, որոնց մասին այստեղ խոսվում է:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում:
(Արարատ թարգ․) այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել են խաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։
(Գրաբար) Այլ որ ամփոփեցինն կերիցեն զնա՝ և օրհնեսցեն զՏէր. և որ ժողովեցինն զնա, արբցե՛ն 'ի սրահս սրբութեանց իմոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: