Ա. Լոպուխին
21-22․ Նրանք երկրում պիտի շրջեն խիստ տագնապած և քաղցած: Երբ քաղցած լինեն, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն: Իրենց աչքերը պիտի ուղղեն դեպի վեր՝ դեպի երկինք: [21] Ու պետք է նայեն երկիր, և ահա այնտեղ միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ կլինի: Սակայն միշտ չէ, որ խավար է լինելու այն վայրերում, որտեղ որ այժմ անթափանց խավար է: (Սինոդական թարգ․)
Սովը հրեաներին կստիպի անիծել իրենց թագավորին և աստծուն՝ ո՛չ թե Տիրոջը, այլ նրան, ում նրանք «աստված» էին համարում և ում վրա որ դրել էին իրենց հույսերը: Հուդայի երկրում ամենուրեք խավար պիտի տիրի: Հրեաներն իրենց աչքերը կբարձրացնեն դեպի երկինք՝ արեգակը տեսնելու սպասումով, սակայն արևը չի երևա նրանց:
«Խավարը» այս հատվածում, ինչպես մյուս հատվածներում է, ամենածանր և անհուսալի իրադրության խորհրդաբանական նշանակությունն ունի (հմմտ. Բ Օր. 28:29):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Սոսկալի սովը պիտի սպառնայ ձեզ, եւ երբ քաղցած լինէք, պիտի վշտանաք, հայհոյանք թափէք իշխանի ու աշխարհի հասցէին:
(Արարատ թարգ․) Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝
(Գրաբար) Եւ եկեսցէ ի վերայ ձեր սով խստութեամբ. եւ եղիցի իբրեւ քաղցիցէք` տրտմեսջիք, եւ հայհոյեսջիք զիշխանս եւ զաշխարհ: Եւ ամբարձցեն զաչս իւրեանց յերկինս ի վեր`
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: