Թվոց գրքի մեկնություն 17։6

Ա․ Լոպուխին

Եւ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բոլոր իշխանները տվեցին դրանք, յուրաքանչյուր իշխան մեկ գավազան տվեց, ցեղերի քանակով տասներկու գավազան, և Ահարոնի գավազանը նույնպես դրանց մեջ էր: (Սինոդական թարգ․)[6]
   

   Գավազանները որպես իշխանության արտահայտություն են վերցվում: Ղևիի ցեղի գավազանը տասներեքերորդն էր:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մովսէսն այդ հաղորդեց իսրայէլացիներին, եւ նրանց իշխանները նրան տուեցին իրենց գաւազանները. ամէն մի իշխան տուեց մէկ գաւազան՝ ըստ իրենց նահապետների ընտանիքների, ընդամէնը տասներկու գաւազան: Դրանց մէջ էր նաեւ Ահարոնի գաւազանը:
(Արարատ թարգ․) Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր իշխանները նրան տվեցին տասներկու գավազան ըստ իրենց հայրերի տների՝ ամեն մի իշխան մեկ գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Մովսէս ընդ որդիսն Իսրայէղի, եւ ետուն ցնա ամենայն իշխանքն նոցա զգաւազան, միոյ իշխանի գաւազան ըստ իշխանի ըստ տանց նահապետաց իւրեանց. ցերկոտասան գաւազան. եւ գաւազանն Ահարովնի ի մէջ գաւազանացն նոցա: