Թվոց գրքի մեկնություն 22։1

Ա․ Լոպուխին

Եվ Իսրայելի որդիները մեկնեցին և բանակեցին Մովաբի հարթավայրերում՝ Հորդանան գետի մոտ՝ Երիքովի դիմաց։ (Սինոդական թարգ․)[1]
   

   Ամորհի և Բասանի գրավումը ավարտելուց հետո հրեաները կենտրոնանում են Հորդանանի ստորին հոսանքում՝ Երիքովի դիմաց։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիներն այնտեղից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Մովաբի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիները, մեկնելով այնտեղից, բանակատեղի դրեցին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մյուս կողմում, Երիքովի մոտ։
(Գրաբար) Եւ չուեալ որդւոցն Իսրայէղի բանակեցան յարեւմտից Մովաբու առ Յորդանանու յանդիման Երեքովի: