Ա. Լոպուխին
27-30. Աբրահամը ոչխարներ ու արջառներ վերցրեց ու տվեց Աբիմելեքին, և երկուսով ուխտ կնքեցին: [27] Աբրահամը յոթ որոջ առանձնացրեց: Աբիմելեքն Աբրահամին հարցրեց. «Ինչի՞ համար են [ոչխարների հոտի] այս յոթ որոջները, որ առանձնացրիր»: [Աբրահամը] պատասխանեց. «Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այդ ջրհորը»։ (Սինոդական թարգ․)
«…Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն»…
«Մենք ունենք հետաքրքիր օրինակ, թե ինչպես էին կնքում պայմանագրերը մինչև գրերի գյուտը։ Միայն բառեր արտաբերելը, թեև վկաների ներկայությամբ, բավական չէր, քանզի սերնդեսերունդ բանավոր կերպով փոխանցվելիս նրանց իմաստը կարող էր աղավաղվել։ Անհրաժեշտ էր պայմանագիրը հաստատել հիշարժան արարքով» (Գ. Կ. Վլաստով)։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց: Ագարը թափառում էր անապատում, Երդման ջրհորի մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն առավոտ կանուխ վեր կացավ, հաց և մեկ տիկ ջուր վերցրեց, դրեց Հագարի ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց: Եվ նա գնաց ու մոլորված շրջում էր Բերսաբեի անապատում:
(Գրաբար) Յարեաւ Աբրաամ ընդ առաւօտն՝ և ա՛ռ հաց և տիկ ջրոյ և ետ ցԱգար, և ե՛դ յուս նորա զմանուկն, և արձակեա՛ց զնա։ Եւ երթեալ մոլորեալ շրջէ՛ր յանապատի անդ առ Ջրհորովն երդման։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: