Ա․ Լոպուխին
18-20. Ի՞նչ օգուտ այն քանդակագործի կողմից քանդակված արձանից, այս ձուլածո սուտ ուսուցչից, թեպետ քանդակագործը, համր կուռքեր ստեղծելով, հույսը դրել է իր ստեղծածի վրա: [18] Վա՜յ նրան, ով ասում է ծառին. «Վե՛ր կաց», և անխոս քարին՝ «Արթնացի՛ր»: Արդյո՞ք նա ինչ−որ բան կսովորեցնի: Ահա նա ոսկով և արծաթով է պատված, և շունչ չկա նրա մեջ: Իսկ Տերը իր Սուրբ Տաճարում է, և ամբողջ երկիրը լռում է Նրա առաջ: (Սինոդական թարգ․)
Հինգերորդ և վերջին «վայը» դատապարտում է քաղդեացիների (ինչպես նաև մյուս հեթանոս ազգերի) չարության և պղծության արմատը՝ նրանց կռապաշտությունը: Բոլոր տեսակի կուռքերը՝ փայտյա կամ քարե («կումիր՝ кумир»), ինչպես նաև մետաղաձույլ («պեսել՝ пэсэл»), ոչնչություն են («մասեխա՝ массеха»), և անհեթեթություն է նրանց աղոթքով դիմելը։ Սովորաբար աստվածաշնչյան հեղինակների առաջին ապացուցը այն բանի մատնանշումն է, որ կուռքը մարդու ստեղծարար մտքի և ձեռքի արդյունքն է (համար 18, Սաղմ. 134:15, հաջորդը, Ելք. 44:9)։ Իսկ երկրորդ ապացույցն էլ հետևյալն է․ կուռքերը «ստի ուսուցիչներ» են, այն իմաստով, որ մարդիկ դրանցից ակնկալել են իմաստուն խորհուրդներ և մարգարեություններ, բայց երկուսն էլ կատարյալ սուտ են եղել:
«Վայ»−երից բաղկացած սաստիկ խոսքի հետ այլևս ոչ մի առնչություն չունեցող և 3−րդ գլխին որպես անցում ծառայող 20−րդ համարը ցույց է տալիս, որ մարդկանց հավատի և հույսի միակ արժանի առարկան կարող է լինել Տեր Աստված: Երկնքում (Բ Օր. 26:15, Սաղմ. 10:4), ինչպես նաև Երուսաղեմյան տաճարում (Ես. 46:6, Հով. 3:16, Ամբ. 1:2) բնակվող Տեր Աստծու առաջ պետք է լռի ամբողջ երկիրը (Սոփ․ 1:7), այլ ոչ թե միայն քաղդեացիները: «Կուռքերը համր են և ցանկացած զորությունից զուրկ։ Մեր Տիրոջ համար որպես տաճար ծառայում է երկինքը․ Նա նաև երկրի վրա՝ Երուսաղեմում ունի իրեն նվիրված Տեղ»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի վրայ՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով:
(Արարատ թարգ․) Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։
(Գրաբար) Զի՞նչ աւգուտ է դրաւշեալ զի դրաւշեցին զնա. ստեղծին զնա ձուլածոյ, երեւոյթ սուտ։ Զի յուսացաւ որ ստեղծն ի ստեղծուածն իւր առնել իւր կուռս անաւգուտս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: