Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ պիտի ամայանան Իսահակի զոհաբերության բարձունքներն ու կործանվեն Իսրայելի սրբավայրերը, և սրով պիտի ելնեմ Հերոբովամի տան դեմ»: (Սինոդական թարգ․)[9]
Սպասվող ավերածություններն առաջին հերթին առնչվելու են բարձունքներին և սրբավայրերին, քանի որ գլխավորապես դրանք էին ժողովրդին ճշմարտության ճանապարհից շեղում և անօրենությունների կենտրոն դառնում: Իսահակ հատուկ անվան փոխարեն Յոթանասնիցում հասարակ անուն՝ (βωμοὶ) γέλωτος, իսկ սլավոներեն՝ «ծիծաղի բագիններ» արտահայտությամբ ներկայացվում է բարձունքների նշանակությունը` ծաղրանքի արժանի սրբավայրեր): «Եվ սրով պիտի ելնեմ Հերոբովամի տան դեմ»։ Ինչպես ենթադրում է սուրբ Եփրեմ Ասորին, այս սպառնալիքը ուղղված է ոչ թե Հերոբովամ 1−ինի տանը, քանի որ այդ տունը վաղուց արդեն կործանվել էր (Գ Թագ. 15:25−30), այլ Հերոբովամ 2−րդի կառավարող ընտանիքին: Ինչպես տեսնում ենք հաջորդիվ, հենց այս իմաստով էին մարգարեի խոսքերն ընկալվում Բեթելի Ամասիա քրմի կողմից: Հերոբովամ 2−րդի տան վերաբերյալ Տիրոջ որոշումը շուտով իրականություն է դառնում։ Իսրայելական թագավորի Սալլումի օրոք սպանվում է Հերոբովամի որդի Զաքարիան, և ոչնչանում է նրա ամբողջ տոհմը (Դ Թագ. 15:10):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Պիտի ապականուեն նրանց ուրախութեան բագինները, պիտի աւերուեն Իսրայէլի մեհեանները, եւ ես սուր պիտի բարձրացնեմ Յերոբովամի տան վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։
(Գրաբար) Եւ ապականեսցին բագինք կատակութեան, և մեհեանք Իսրայէլի աւերեսցին. և յարեայց ի վերայ տանն Յերոբովամայ սրո՛վ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: