Ամոսի մարգարեության մեկնություն 3։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Երկրի բոլոր ժողովուրդներից միայն ձեզ ընդունեցի և, այդ պատճառով, ձեր գործած բոլոր անօրենությունների համար պահանջելու եմ ձեզնից»: (Սինոդական թարգ․)[2]
   
    Հակառակ իր ժամանակակիցների այն տեսակետին, որ Իսրայելը, որպես Աստծու ժողովուրդ, չի կարող ենթարկվել Տիրոջ դատաստանին, մարգարեն այստեղ հստակ շեշտում է այդ դատաստանի անխուսափելիությունը. Տեր Աստված միայն Իսրայելին էր ընտրել−ճանաչել և, հետևաբար, Իսրայելի անօրենությունները, կարելի է ասել, Նրան ավելի լավ էին հայտնի, ուստի Իսրայելը, առավել քան մեկ այլ ժողովուրդ, պետք է պատասխանատվության ենթարկվի (Ղուկ. 12։48): «jadah» (ճանաչել) բայը նշանակում է ոչ միայն ժողովրդին պարզապես ճանաչել, այլ Տեր Աստծու կողմից նրա հանդեպ ցուցաբերվող հատուկ հոգատարություն:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Երկրի բոլոր ազգերից միայն ձե՛զ ընտրեցի, այդ պատճառով էլ ձե՛զ պիտի պատժեմ ձեր բոլոր չարիքների համար»:
(Արարատ թարգ․) «Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։
(Գրաբար) Բայց զձեզ ընտրեցի յամենայն ազգաց երկրի. վասն այնորիկ ի ձէնջ խնդրեցից զվրէժ ամենայն չարեա՛ց ձերոց։