Ամոսի մարգարեության մեկնություն 7։10

Ա․ Լոպուխին

Եվ Ամասիան` Բեթելի քահանան, մարդ է ուղարկում Հերոբովամի մոտ, որպեսզի ասի. «Ամոսքը քո դեմ խռովություն է բարձրացնում Իսրայելի տան մեջ. երկիրը չի կարող հանդուրժել նրա բոլոր բառերը»: (Սինոդական թարգ․)[10]
   
   Մարգարեի խոսքերը, որոնք արտասանվել են Բեթելում, թերևս, ինչ−որ տոնախմբության առիթով հավաքված բազմաթիվ մարդկանց առաջ,  առաջացնում են Բեթելի քուրմ Ամասիայի դիմադրությունը: Մարգարեի մասին թագավորին զեկուցելով՝ Ամասիան ցանկանում է ներկայանալ որպես թագավորի շահերի պաշտպան: Սակայն  միևնույն ժամանակ  նա պաշտպանում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ քրմական դասի շահերը, քանի որ նրանք ևս կապված էին սրբավայրերի արտոնությունների հետ, որոնց կործանման մասին էլ խոսում էր մարգարեն:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բեթէլի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայէլի Յերոբովամ արքայի մօտ եւ ասաց. «Ամոսը քո դէմ խռովութիւններ է յարուցում Իսրայէլի տանը, եւ երկիրը չի կարող տանել նրա բոլոր խօսքերը,
(Արարատ թարգ․) Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։
(Գրաբար) Եւ առաքեաց Ամասիա քուրմ Բեթելայ առ Յերոբովամ արքայ Իսրայէլի՝ և ասէ. Ժողովս կուտէ ի վերայ քո Ամովս ի մէջ տանս Իսրայէլի, և երկիրս ո՛չ կարէ հանդարտել ամենայն բանից նորա։