Ամոսի մարգարեության մեկնություն 7։2

Ա․ Լոպուխին

«Եվ այնպես եղավ, որ երբ նա դադարեց խոտ ուտել երկրի վրա, ես ասացի. «Գթա Տեր Աստված: Ինչպե՞ս պետք է դիմանա Հակոբը. նա շատ փոքրաթիվ է»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Տեսնելով ժողովրդին հասած աղետը` մարգարեն ողորմության համար աղոթքով դիմում է Տիրոջը. «Եվ այնպես եղավ, որ երբ նա դադարեց («վեխայա իմ կիլլա») խոտ ուտել երկրի վրա, ես ասացի…»։  Անհասկանալի է, թե ինչու է մարգարեն դիմում Տիրոջն այն բանից հետո, երբ աղետն արդեն տեղի էր ունեցել, և մորեխն ավարտել էր երկրի խոտն ուտելը: Այս հանգամանքը հաշվի առնելով` մեկնաբաններն առաջարկում են ուղղում մտցնել տեքստի մեջ, ու «վեխայա իմ կիլլա» արտահայտության փոխարեն, Ծննդ. 25:15 համարի նմանողությամբ, ընթերցել՝ «վայեխի խու տերեմ կիլլա» («նախքան որ նա կերավ խոտը» (Վելհաուզեն)), կամ էլ՝ «վայեխի խու մեխալլե» (Տորրեյ): Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում այս աարտահայտությունը հարցադրման տեսքով է փոխանցված («և դա կլինի՞ (այսինքն՝ հարցի կամ անհանգստության հայտնվելը) երկրի խոտը ուտելը ավարտելու ժամանակ», ինչը լավագույնս համապատասխանում է համատեքստին։ «Ինչպե՞ս պետք է դիմանա («մի յակում») Հակոբը» հատվածը Յոթանասնիցը «մի յակիմ յաակով»` «tij anasthsei Iakwb» (սլավոներեն՝ «ով կփրկի Հակոբին») տարբերակով է ընթերցել։ Նույն կերպ է նաև Վուլգաթայում՝ «quis suscitabit»: Որոշ մեկնաբաններ (Յունգերով) այս տարբերակն ավելի են նախընտրում, քան մասորեթական տեքստը, որում «մի» («ով», այլ ոչ թե «ինչպես») արտահայտությունը թյուրըմբռնում է առաջացնում։ «Նա շատ փոքրաթիվ է», այսինքն՝ շատ սակավ միջոցներ ունի, որպեսզի աղետից հետո կարողանա ոտքի կանգնել:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ երբ այնպէս եղաւ, որ դրանք ուտելով վերջացրին երկրի խոտը, ես ասացի. «Տէ՛ր, Տէ՛ր, խնայի՛ր, որովհետեւ ո՞վ կը վերականգնի Յակոբի տունը, քանի որ նա սակաւաթիւ է:
(Արարատ թարգ․) Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։
(Գրաբար)Եւ եղիցի եթէ վախճանեսցէ ուտել զխոտ երկրին։ Եւ ասեմ. Տէր Տէր խնայեա՛. քանզի ո՞վ իցէ որ կանգնեսցէ զՅակոբ, զի սակաւաւո՛ր է։