Մեկնություն Ամոսի Մարգարեության 7։3

Ա․ Լոպուխին

Եվ զղջաց Տերը այդ ամենի համար ու ասաց. «Դա չի լինի»: (Սինոդական թարգ․)[3]
   
   Մարգարեի աղոթքի շնորհիվ Տերը գթում է Իսրայելի ժողովրդին: 1−3−րդ համարներում մորեխների հարձակման մասին պատմությունը մեկնաբաններից շատերը հասկանում են բառացիորեն` որպես մորեխների հարձակման սպառնալիք։ Սակայն եկեղեցական հայրերից սուրբ Եփրեմ Ասորին, Թեոդորիտը և երանելի Հիերոնիմոսը, ինչպես նաև ուշ ժամանակաշրջանի որոշ մեկնաբաններ (Գրոցիյ, Յունգերով) չեն սահմանափակվում մարգարեի խոսքերի բառացի ընկալմամբ և այս տեսիլքը մեկնաբանում են որպես ասորեստանցիների, բաբելոնացիների ու այլ ազգերի կողմից իսրայելական երկրի ավերման վերաբերյալ մարգարեություն:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Գթա՛ այդ բանի համար, Տէ՛ր»: «Դա այլեւս չի լինի», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։
(Գրաբար) Ապաշաւեա՛ Տէր ի վերայ այդորիկ. և այդ ևս մի՛ լիցի՝ ասէ Տէր։