Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Լսեցեʹք սա, դուք, որ ծարավ եք կուլ տալ աղքատներին և կործանել կարիքավորներին»: (Սինոդական թարգ․)[4]
4−6−րդ համարներում մարգարեն կրկին դիմում է Իսրայելի հասարակության բարձր խավերին և, հատկապես, հացահատիկի հարուստ վաճառականներին ու հանդիմանում է նրանց՝ աղքատներին ճնշելու համար: «Կործանել կարիքավորներին»։ Եբրայերեն «anivvej arez» արտահայտությունը թարգմանվում է որպես «երկրի աղքատներին»․ նույն տարբերակն է նաև սլավոներեն տեքստում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք սա, դուք, որ առաւօտեան նեղում էիք տնանկներին, երեկոյեան զրկում աղքատներին։
(Արարատ թարգ․) Լսե՛ք այս, ո՛վ դուք, որ կարիքավորներին կոխկռտում եք և երկրի աղքատներին կործանում եք,
(Գրաբար) Լուարո՛ւք զայս, որք նեղէիք զտնանկն ընդ առաւօտս, և զրկէիք զաղքատ յերեկորեայ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: