Ամոսի մարգարեության մեկնություն 1:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ Ես կվերացնեմ Ազոտի բնակիչներին ու Ասկալոնի ցուպը կրողին, Իմ Ձեռքը կմեկնեմ Ակկարոնի վրա, ու կվերանա փղշտացիների մնացորդը»,− ասում է Տեր Աստվածը: (Սինոդական թարգ․)[8]
   
    Փղշտացիների քաղաքների շարքում մարգարեն չի հիշատակում Գեթի մասին հավանաբար այն պատճառով, որ Ամոսի օրոք այն նվաճվել ու, հնարավոր է նաև, կործանվել էր: «Կվերանա փղշտացիների մնացորդը», այսինքն՝ ոչնչանալու են մինչև վերջին մարդը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Պիտի ոչնչացնեմ Ազոտի բնակիչներին, եւ պիտի վերանայ ժողովուրդը Ասկաղոնից 686, պիտի հարուածեմ Ակկարոնը, եւ պիտի կորչեն այլազգիների մնացորդները», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։ Տյուրոս
(Գրաբար) Եւ սատակեցից զբնակիչս յԱզովտայ, և բարձցի՛ ազգն յԱսկաղոնէ. և ածի՛ց զձեռն իմ ի վերայ Ակկարոնի, և կորիցեն մնացորդք այլազգեացն ասէ՛ Տէր Տէր։