Մաղաքիա արք. Օրմանյան
22-24. Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք: Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց:
Մի ուրիշ առաքյալ, Հիսուսի ասածներին ուշադրություն դարձնելով, մի հարցում ուղղելու առիթ է ունենում: Ավետարանիչը հարցնողի անունը տալով՝ նրան կորում է Յուդա ոչ Իսկարիովտացի, որպեսզի համանունները տարբերի և Տասներկուսի Մեջ գտնվող երկու Հուդաները չփոթվեն: Իսկարիովտացուց տարբերվող Հուդան՝ Հուդա Հակոբյանն է Ղուկ. 6:16, Գործ. 1:13, որը նաև Թադեոս է կոչվում Մարկ. 3:18 կամ՝ Մատթ. 10:3Ղեբեոս, ում մեր հայ եկեղեցին համարում էիր առաջին լուսավորիչը: Առաքյալի հարցումը Հիսուսի հայտնությունն ամեքի համար հավասար չլինելու համար է: «Տեր,- ասում է,-պատճառն ինչ է , որ միայն մեզ պետք է հայտնվես և ամբողջ աշխարհին չպետք է հայտնվես»:
«Պատճառը շատ պարզ է,- պատասխանում է Հիսուս,-երբ ես հայտնվում եմ մեկին և երևում եմ նրան և նրա հետ եմ միանում, իմ Երկնավոր Հայրն էլ ինձ հետ է հայտնվում, նրա հետ է բնակվում և նրան միանում: Եվ որպեսզի այդ ամենը կատարվի, պետք է որ Երկնավոր Հայրը նրան սիրի, բայց նա ոչ մեկին չի սիրի, եթե տվյալ անձը իմ պատվերները չպահի ու գործի չդնի: Դուք և ընտրեալները կատարեք այդ պայմանը, ես էլ ձեզ կհայտնվեմ: Իսկ աշխարհի մարդիկ ինձ չեն սիրում, իմ խոսքս չեն լսում և իմ պատվիրանները չեն պահում, որով անարգում են ն ույնիսկ Երկնավոր Հորը, որովհետև իմ խոսքերն ու պատվերները ինձնից չեն բխում, այլ Երկնավոր Հոր խոսքերն ու պատվերներն են: Ուստի հեշտությամբ բացատրվում, թե ինչու այդպիսիններին չեմ հայտնվում»:
Այս բացատրություններից պարզորոշ երևում է, որ Հիսուս այստեղ փառավոր ու սրտագին հայտնության մասին չի խոսում, որով Մարդու Որդին պետք է ցույց տա իր հաղթությունը ամբողջ աշխարհին և դրանով էլ ամոթապարտ թողնի իր հակառկորդներին: Նա խոսում է միայն ներքին և իմանալի հայտնության մասին, որը, ինչպես ասացինք վերևում, ամեն մի արդար ներքնապես է զգում: Այդ նույն մեկնաբանություններն օգնում են բացատրելու, թե ինչու Հիսուս իր հարությունից հետո, միայն Իր աշակերտներին և աշակերտուհիներին երևաց և չցանկացավ երևալ և հայտնվելամբողջ աշխարհին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: