Ստեփանոս Սյունեցի
Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր:
«Այնտեղ կային քարե վեց թակույկներ հրեաների սովորության համաձայն մաքրելու համար, որոնք տանում էին երկու կամ երեք չափ։ Հրեաների սրբության համար, որ տանում էին երկու կամ երեք չափ»:
Վեցը կատարյալ թիվը է, որովհետև իրենում [պարունակում է] իր մասերին հավասար մասեր. երեք՝ երկու [հատ]. մի երեքը [վեցի] կեսն է, երկու՝ [երեք հատ, որը վեցի] երրորդ մասն է և մեկ՝ [վեց հատ, որը վեցի] վեցերորդ մասն է: Երեքը, երկուսը և մեկը գումարելով՝ կազմում են այդ վեց թիվը: Որի համար էլ պատմվում է, որ վեց օրում է երևելի աշխարհը ստեղծվել՝ ցույց տալով արարածների կատարելությունը:
Ասում է «քարեղեն վեց թակույկներ». քարը, երբեմն հասկացվում է, [որպես] հետին իր, ինչպես ասվեց. «Եթե հաց խնդրի, մի՞թե քար կտա նրան» (Մատթ. 7։9), և դարձյալ՝ «ասա՛, որ այս քարերը հաց դառնան» (Մատթ. 4։3): Երբեմն [էլ] ասվում է [որպես] բարի իր, ինչպես՝ «[Այն] քարը, որ կառուցողները անարգեցին նա է, որ եղավ անկյունաքար» (Մատթ. 21։42): Նաև [այս դեպքում]՝ «Ահա Սիոնի մեջ դնում եմ գայթակղության քար» (Հռոմ. 9։33):
Այս այսպես է համաձայն մեկնիչների: Այժմ պետք է քարը բարի իրերի շարքում դասել՝ Քրիստոսի կրկնակի բարեգործության համար:
Վեց թակույկների նշանակությունը նախնիներից մեկն [այսպես] մեկնեց. դրանք հինգ զգայություններն են ու [մի] մտածությունը, որ կառավարում և կարգավորում է դրանց: Նախկին որովայնում3 զգայության և մտածության համար ունայն էին զգայարանները և սիրտը: Եվ հետագայում լցվեցին ջրով՝ փոքրագույն և տկարագույն զգայություններով ու խորհուրդներով, այնուհետև երեք [չափ] գինով՝ աստվածային վարդապետությամբ, որ ուրախացնում է մարդկանց հոգիները:
Ըստ օրենքի սահմանման սրբությունը [լինում] է երկրային ու մարմնական և երկնային ու հոգևոր: Ովքեր վեհագույն են, ընտրում են միայն երկուսը՝ հոգևորն ու երկնայինը, իսկ մարմնականը բաց են թողնում՝ անհնարին համարելով երինջների և նոխազների արյունով մեղքերից սրբվելը: Իսկ ոմանք նաև մարմնականն են ընդունում որպես սրբություն, այսպիսիները երեք չափ տարողություն ունեն, իսկ առաջինները, որ մարմնականները չընդունեցին՝ երկու չափ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 2:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: