Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:2

Հովհաննես Ծործորեցի

«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 

   

   Եվ ասաց իր ծառաներին. «Դա Հովհաննես Մկրտիչն է. մեռելներից հարություն է առել, այդ պատճառով հրաշքներ են գործ վում նրա միջոցովե»:

   Տես՝ ինչպիսին է առաքինությունը, որ Հովհաննեսի վախճանից հետո էլ [Հերովդեսը] երկյուղում էր նրանից և վախից հնարում ու խոսում նրա հարության մասին, ինչ պատճառով և չհամարձակվեց [այս մասին] ամենքին հայտնել, այլ [միայն] սեփական ծառաներին: Սակայն սա զինվորին հատուկ կարծիք էր, որովհետև շատերը մեռելներից հարություն առան, բայց այդպիսի գործեր չարեցին, նույնիսկ Հովհաննեսն ինքը, երբ ողջ էր:

   Ոմանք էլ ասում են, թե [Հերովդեսի այս] խոսքի պատճառը պարծենկոտությո՛ւնն ու երկյուղն էին: Որովհետև անմիտների հոգին այդպիսին է. մտքի հիվանդություններին կասկած էլ են խառնում, քանի որ թեպետ [նրա ծառաները] չէին համաձայնում, որ Հովհաննեսն է, սակայն [Հերովդեսն] ասես խրոխտալով ու գոռալով, բայց մանավանդ երկյուղելով, ասում է թե՝ «Ում որ ե՛ս սպանեցի, նա հարություն առավ մեռելների միջից»:

   Նաև, ինչպես Ղուկասն է ասում, «ժողովրդի մի մասը համարում էր, թե [Քրիստոսը] Եղիան է, մի մասն էլ՝ Երեմիան, ուրիշներ էլ [ասում էին], թե նախկին մարգարեներից մեկն է հարություն առել» (հմմտ. Ղուկ. 9։19), սա էլ՝ իբրև բոլորից իմաստուն, [ասում է], թե Հովհաննեսն է, «այդ պատճառով էլ հրաշքներ են գործվում նրա միջոցով»: Պարզ է, որ հավատացյալների մեջ [են գործվում], որովհետև «ով ունի, [նրան] կտրվի և կավելացվի» (Մատթ. 13։12), իսկ անհավատների մեջ (թեպետ ո՛չ շատերի) [Տերը հրաշքներ] չի կարողանում գործել:
   

Ստեփանոս Սյունեցի

«Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. մեռելներից հարություն է առել և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. մեռելներից հարություն է առել և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:1