Մաղաքիա արք. Օրմանյան
13-16․ Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին: Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»: Եւ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:13
Օգոստինոս Երանելի
Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին:
Իր ազատ կամքին դատավոր նշանակվող յուրաքանչյուր ոք կարող է սրբություններին մոտենալ և նոր կյանք սկսել միայն նախկին կյանքի համար ապաշխարելուց հետո: Մկրտության ժամանակ միայն երեխաներն են ազատվում այդ ապաշխարության անհրաժեշտությունից, քանի որ նրանք դեռ չեն կարողանում առաջնորդվել ազատ կամքով: Այնուամենայնիվ, երբ նրանք սրբագործվում են, սկզբնական մեղքից ազատվում են այն մարդկանց հավատի միջոցով, որոնք նրանց մկրտության են բերում։ Այնպես, ինչպես նրանք այդ մեղքը ժառանգել են ուրիշներից, այսինքն՝ իրենց մեղքեր գործած ծնողներից, նույն կերպ էլ նրանք մաքրվում են ուրիշների աղոթքներով և բարեխոսությամբ:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին:
Մարդկանց մեջ եղած հավատը մեծ էր, քանի որ նրանք Քրիստոսի ձեռք դնելը Նրա մոտ բերված երեխաների համար որպես օրհնություն էին ընդունում։ Իսկ աշակերտները թույլ չէին տալիս բերողներին՝ կարծելով, որ դա վայել չէ Նրան:
Ա․ Լոպուխին
Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին: (Սինոդական թարգմ․) [13]
Մարկոսն ասում է, որ երեխաներին «բերում» էին Քրիստոսի մոտ: Սա ցույց է տալիս, որ նա «երեխաներ» բառի ներքո նկատի է առնում շատ վաղ տարիքում գտնվող մանուկներին: Ըստ նրանց բերողների հավատի՝ Քրիստոսին «դիպչելով» երեխաները պետք է առողջանային (Մարկ. 1։41, 3։10)։
---------------------------------------
[13] (Էջմիածին թարգմ․) Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին:
(Արարատ թարգմ․) Հիսուսի մոտ երեխաների էին բերում, որ օրհնի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։
(Գրաբար) Եւ մատուցանէին առ նա մանկտի՝ զի ձե՛ռն դիցէ նոցա. իսկ աշակերտքն՝ սաստէի՛ն այնոցիկ որ մատուցանէինն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: