Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:21

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
   

    Այդպիսի մարդու հոգին նման է մաշված թիկնոցի և հնացած մուշտակի: Նա չի նորոգվում հավատքով, չի վերափոխվում Հոգու շնորհով: Նա դեռ թույլ և երկրային է, քանզի մտածում և մտահոգվում է աշխարհիկ բաների ու դատարկ երազանքների մասին և ցանկանում է այժմյան փառքը: Եթե այդպիսի մարդը հենց սկզբից լսի, որ քրիստոնյա դարձողը անմիջապես վերածվում է բանտարկյալի և կապվում է շղթաներով, ապա ամաչելով և վախենալով կապաքինվի քարոզից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

21-22. Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:

   

    Ինչպես «չօգտագործված», այսինքն՝ նոր կարկատանը, իր ամրությամբ, միայն կարող է պատռել հին հագուստը, եթե դրա վրա կարվի, և ինչպես նոր գինին  իր ուժով  կարող է պատառել հին տիկերը, այդպես էլ Իմ աշակերտները դեռ ամրացած չեն, և, հետևաբար, սրա միջոցով նրանց ծանրաբեռնելով՝ կվնասենք նրանց, քանի որ իրենց մտքի թուլության պատճառով նրանք դեռ նման են մաշված հագուստի: Ուստի նրանց ծոմ պահելու ծանր պատվիրանները պարտադրել պետք չէ: Կարող ես նաև այս կերպ հասկանալ. Քրիստոսի աշակերտները, արդեն նոր մարդիկ լինելով, չեն կարող ծառայել հին ավանդույթներին և օրենքներին: