Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։6

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:
   
    Ովքե՞ր էին Հերովդեսականները: Նրանք կա՛մ Հերովդեսի զինվորները, կա՛մ էլ ինչ–որ նոր աղանդ էին, որը Հերովդեսին ճանաչում էր որպես Քրիստոս այն պատճառով, որ նրա օրոք ավարտվեց հրեական թագավորների իրավահաջորդությունը: Հակոբի մարգարեությունը սահմանում է, որ երբ Հուդայից իշխան պակասի, այդ ժամանակ կգա Քրիստոսը (Ծննդ․ 49։10): Այսպիսով, քանի որ Հերովդեսի ժամանակ հրեաներից ոչ ոք իշխան չէր, իսկ Հերովդեսը օտարերկրացի էր (նա եդոմացի էր), ուստի ոմանք նրան ընդունեցին որպես Քրիստոս և աղանդ ստեղծեցին: Սրանք մարդիկ էին, որոնք ցանկանում էին սպանել Տիրոջը:

    Փոխաբերական իմաստով ուշադրություն դարձրե՛ք այն փաստին, որ Հիսուսին ցանկանում են սպանել Հերովդեսականները՝ այս մարմնավոր և կոպիտ մարդիկ (Հերովդեսը նշանակում է «կաշի»):

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:1